Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իշխանությու՞ն, թե՞ առևտրաապրանքային բորսա

Իշխանությու՞ն, թե՞ առևտրաապրանքային բորսա
15.02.2022 | 11:11

ԱԺ-ում գործում է ինքնակոչ ու նաև ինքնագոհ պահեստային օրենսդիրների խմբակ, որ ասես տեղական նշանակության կորիզն է կառավարող առևտրաապրանքային բորսայի և ընդունակ է հեղինակելու ցանկացած ամենաանհեթեթ օրենսդրական նախաձեռնություն՝ վիրավորանք-հայհոյանքը դատապարտելու մասին օրենքից մինչև գործուղման հաշվետվություն-թեթիկի փոխարեն ամեն ամիս կայուն 250.000 դրամ պատգամավորին վճարելը (իմ կես տարվա կենսաթոշակի չափ):

Չե՞ք պատրաստվում, քպ-թուրքական քիրվայության դարաշրջանի բացման կապակցությամբ, առաջիկայում ԱԺ ներկայացնել հայրենասիրությունը և հերոսականությունը, համազգային հիշողությունը և ազգային արժեքներին դավանելը դատապարտող օրենսդրական նախագծեր: Ի դեպ, ճի՞շտ է, արդյոք, օդում պտտվող լուրը, համաձայն որի, ձեր թիմուրական ջոկատը պատրաստվում է «դուխով» մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին: «Տղա ե՞ք, փորձե՛ք»,«Իյա՛, իրո՞ք»՝ կասեին նախկին հայտնի գործիչները, իսկ Ջիվանին, պարզապես, զարմանքը կարտահայտեր իր հանճարեղ «Խելքի աշեցեք»-ին մի նոր քառատող ավելացնելով:

Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 18054

Մեկնաբանություններ